Հայաստանի քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակման պահանջը կապված է մարդու իրավունքների հետ: Այդ մասին մարտի 29-ին հայտնել է ՀՀԿ-ական պատգամաբոր Լեռնիկ Ալեքսնյանը:  

Նրա խոսքով, ընտրություններին մասնակցությունը քաղաքական վերաբերմունք է: Այդ կապակցությամբ, նշել է Լեռնիկ Ալեքսանյանը, կա Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովի վերաբերմունքը, ինչպես նաեւ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը: 

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Սահմանադրական դատարանը չի արգելում քվեարկած ընտրողների ցուցակների հրապարակումը:  «Վենետիկի հանձնաժողովը խորհրդատվական մարմին է: Երբ իշխանությանն անհրաժեշտ է, նա հիմք է ընդունում Վենետիկի հանձնաժողովի կարծիքը: Շատ հաճախ ասվում է, թե քվեարկում են բացակա եւ մեռած մարդկանց փոխարեն: Ի՞նչն է իշխանությանը խանգարում այդ եղանակով վերականգնել վստահությունը», - հարց է տվել Ալեն Սիմոնյանը: