Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման էին ենթարկել Աբովյան քաղաքի բնակչուհի, 49-ամյա Մանյա Պ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա խոստովանական բացատրություն է տվել, որ 2015 թ. հոկտեմբերին, բժշկական օգնություն ցույց տալու նպատակով, գնացել է Աբովյան քաղաքի Ռոսիայի փողոցի 6-րդ շենքի բնակարաններից մեկը եւ օգտվելով տան բնակիչների` Ալեքսանդր Ա.-ի եւ կնոջ` Ջեմմա Բ.-ի անուշադրությունից, հյուրասենյակի պահարանի բաց հատվածից գողացել է մոտ 250.000 դրամ արժողությամբ ոսկյա շղթա` խաչով:
Ջեմմա Բ.-ն նախկինում ոստիկանություն չի դիմել, քանի որ 2 օր անց ոսկյա շղթան` խաչով, իր պահանջով Մանյա Պ.-ն հետ է վերադարձրել:
Կատարվում է հետաքննություն:



























