Հայաստանի ու Ռուսաստանի գազային բանակցությունների մասին վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքին ավելացնելու ոչինչ չկա: Այս մասին մարտի 29-ին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման ու բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Հայաստանի արդյունաբերողների ու ձեռներեցների միջազգային կոնգրեսի պրեզիդիումի նիստի ժամանակ:

«Կարծում եմ, վարչապետն արդեն պատասխանել է այդ հարցին ու չեմ կարծում թե ինչ -որ բան կարող եմ հավելել նրա ասածին»,- հայտնել է նա:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Հիշեցնենք,որ մարտի 25-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտնել էր, որ ռուսական գազը Հայաստանի համար անկասկած կէժանանա, հարցն այն է, թե ինչքանով:

Հիշեցնենք, որ գազի իջեցված գինը ( հազար խորանարդ մետրի դիմաց 165 դոլար 189-ի փոխարեն) ընդունվել էր 2014-ի վերջին դրամի փոխարժեքի նվազումից ու սպառողների համար սակագինը նախկին մակարդակում պահելուց «Գազպրոմ Արմենիա» ընկերության կրած կորուստները փոխհատուցելու համար: (Այսինքն սպառողների համար սակագնի նվազման հարցն այս պահին չի քննարկվում): Հայկական ու ռուսական կողմերը պատրաստվում են երկարացնել այդ գնի գործողության ժամկետը ( դե ֆակտո արդեն հետին թվով ) մինչեւ 2016-ի մարտի 31-ը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-8-ը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Հայաստան ու կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Ակնկալվում է, որ հենց այդ ժամանակ էլ կհրապարակվեն ձեռք բերված պայմանավորվածությունները: