Կարելի է Հայաստանի Հանրապետական կուսակցության քաղաքական դպրոցից հետո Հանրապետական համալսարան, Հանրապետական ակադեմիա բացել: Այդ մասին մարտի  29-ի մամուլի ասուլիսին հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով ՀՀԿ-ի քաղաքական դպրոցի ստեղծմանը:   

Նրա խոսքով, եթե խոսքը կոնկրետ կուսակցական նպատակների մասին է, կարելի էր ուղղակի բերել համապատասխան մարդկանց, որ գրագետ խոսեն հայերեն:  «Ինձ համար այս երեւույթն անհասկանալի է», - նշել է Ալեն Սիմոնյանը:  

Մամուլի ասուլիսի մեկ այլ մասնակից, ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, իր հերթին, ընդգծել է. «Եթե մարդն ուզում է կարդալ եւ սովորել, թող սովորի»: