Երեւանում մարտի 28-ի երեկոյան ավազակային հարձակման ենթարկված 67-ամյա Նուրիցա Թանկյանը  «Արմենիա» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է  Նեյրովիրաբուժական բաժանմունք: NEWS.am-ի հետ զրույցում Նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Դավիթ Պատրիկյանը նշեց, որ կինն ունի  թեթեւ գանգուղեղային վնասվածք եւ թեթեւ աստիճանի սալջարդ, նրա վիճակը միջին ծանրության է:

«Հիվանդն ընդունվել է գիշերը՝ Վերակենդանացման բաժանմունք, առավոտյան տեղափոխվել է մեզ մոտ: Վիճակը միջին ծանրության է, ունի  գանգուղեղային վնասվածք եւ թեթեւ աստիճանի սալջարդ»,- ասաց Սուրեն Մակարյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 28-ին ժամը 22:20-ի սահմաններում անհայտ անձն ավազակային հարձակում է գործել Երեւանի Արամ Խաչատրյանի փողոցի 25 շենքի բնակարաններից մեկի վրա:

Բնակարանի տանտիրուհի, 67-ամյա Նուրիցա Թ.-ին արնաշաղախ հայտնաբերել են հարեւանները:

Տուժածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի հանգամանքները պարզվում են: