Մարտի 26-ին, ժամը 13.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Դավիթ Հ.-ն և հայտնել, որ դիտելով «02» հաղորդաշարը՝ ճանաչել է գողություն կատարելու մեջ կասկածվող անձանց, որոնց նմանեցրել է իր ավտոմեքենայից գողություն կատարողներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ մարտի 24-ի ժամը 22-ից մինչև մարտի 25-ի ժամը 04.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ ավտոմեքենայի դռները բացելով` Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 82 շենքի բակում կայանված, Դավիթ Հ.-ին պատկանող «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենայից գողացել են ձայնարկիչն ու էլեկտրական մարտկոցը:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: