Մարտի 27-ին, ժամը 03.05-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ուսանողական փողոցի թիվ 6 հասցեում վագոն-տնակ է այրվում:

Պարզել է, որ այրվում է 1971 թ. ծնված Նաիրա Թ.-ին պատկանող խանութ-կրպակը:

Հրդեհը մարվել է ժամը 05.45-ին` մարտական մեկ հաշվարկի ուժերով:

Ըստ նախնական տեղեկությունների` հրդեհն առաջացել է էլեկտրական անսարքությունից:

Նաիրա Թ.-ն հայտարարել է, որ հրդեհի հետեւանքով իրեն պատճառվել է 3.000.000 դրամի գույքային վնաս:

ՀՀ ԱԻՆ ՏՄ հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունում կատարվում է հետաքննություն: