Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի 14-րդ նիստը:

Խորհուրդը քննարկել եւ հավանության է արժանացրել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի ընդերքի պետական տեսչության կանոնադրության, ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության եւ ստուգաթերթերում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկությունների փաթեթը:

Նիստում քննարկվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Մասնավորապես, օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է հստակեցնել եւ ամրագրել տեսչական մարմնի կարգավիճակը, նպատակը, լիազորությունները, ինչպես նաեւ այլ դրույթներ: Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Վարչապետը, ամփոփելով կարծիքները, հանձնարարել է ներկայացված դիտողություններով լրամշակել առաջարկվող փոփոխությունները եւ ներկայացնել կառավարության հաստատմանը: