Ռուսաստանից ռազմական արտադրանքի արտահանման ծավալները 2015 թվականին կազմել են 14.5 մլրդ դոլար՝ գերազանցելով ակնկալիքները: Այս մասին օտարերկրյա պետությունների հետ ռազմատեխնիկական համագործակցության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ռազմական նշանակության ռուսական արտադրանքի արտահանումը 2015 թվականին ավելին է եղել, քան մենք էինք ծրագրում՝ կազմելով 14.5 մլրդ դոլար»,- Պուտինի խոսքերն է մեջբերում ՌԲԿ-ն:
Նա նաեւ ընդգծել է, որ «Ռուսաստանը պահպանում է երկրորդ տեղը գլոբալ շուկաներ ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների մատակարարումների վարկանիշում»:





























