Հայ ազգային կոնգրեսի «100 քայլ» ծրագիրը ներառում է դրույթներ, որոնք այսօր իրագործում է Հայաստանի կառավարությունը: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Տնտեսական հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
Այվազյանը նշել է նաեւ, որ ծանոթացել է ՀԱԿ-ի՝ Հրանտ Բագրատյանի հեղինակած «100 քայլ» ծրագրի հետ: Նրա խոսքով, որոշ դրույթներ այդ ծրագրից արդեն իրագործվում են կառավարության կողմից: «Որոշ քայլեր փաստացի գործողության մեջ են, իսկ դա նշանակում է, որ ամրագրված են օրենքով: «100 քայլը ուսուցողական է եւ ուսումնասիրվում է, բայց որոշ դրույթներ պարզապես ուտոպիստական են»,- ասել է Այվազյանը եւ հավելել, որ ՀԱԿ-ը լավ կաներ իր ծրագիրը ներկայացնելուց առաջ ծանոթանար կառավարության ծրագրի հետ:



























