Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում մարտի 27-ին անհայտ անձը խարույկ է վառել դպրոցի փոխտնօրենի տան տանիքում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Գեղաձորի գյուղապետ Յուրա Մարգարյանը:

«Դեռեւս պարզ չէ, թե ով է եղել այդ անձը: Գիտենք միայն, որ բարձրացել է տանիք, այնտեղ թուղթ վառել: Հենց տանտերը հասել է, դիմել է փախուստի»,- ասաց գյուղապետը:

Նա հայտնեց նաեւ, որ այդ տան բնակիչը լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 27-ին գիշերը անհայտ անձը բարձրացել էր Գեղաձոր գյուղի տներից մեկի տանիք եւ տանիքի վրա խարույկ արել: Երբ տան 28-ամյա բնակիչը ծխի հոտ զգալով բարձրացել է տանիք, փորձել հանգցնել կրակը, անհայտ անձը սուր գործիքով վնասել է նրան, ծեծի ենթարկել եւ դիմել փախուստի:

Կատարվում է քննություն: