ՀՀ խորհրդարանում մարտի 30-ին Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ փակ աշխատանքային հանդիպում է ընթանում։
Պետաիրավական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովում ընթացող քննարկմանը ներկա են Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Հարությունյանը, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, արդարադատության նախկին նախարար, ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը։ Հանդիպումն ընթանում է հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի նախագահությամբ, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը։
Հիշեցնենք, որ մարտի 18-ին եւ 22-ին խորհրդարանում ԸՕ նախագծի շուրջ լսումներ էին կայացել ԱԺ պատգամավորների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ։





























