ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակումէ մնալ Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների միայն ձեւաչափը, այս մասին մարտի 30-ին հայտնել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը՝ ներկայացնելով 2016-ին ԵԱՀԿ-ում իր երկրի նախագահությունը:

«Մենք մեր արտգործնախարար Շթայնմայերի միջոցով հստակ հայտարարել ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը իր երեք համանախագահներով միակ ձեւաչափն է մնում հակամարտության կողմերի համար: Գլխավոր նպատակը դեէսկալացիան է: Ցավոք, շփման գծում ու սահմաններին լարվածությունը պահպանվում է»,- ասել է դիվաագետը:

Նրա խոսքով Գերմանիան ամբողջովին կողմ է, որ ստեղծվի հրադադարի ռեժիմի խախտումները հետաքննելու մեխանիզմ, ինչը շատ կարեւոր է: «Մենք վստահ ենք, որ բանակցությունների արդյունավետության համար անհրաժեշտ է կողմերի կամքը: Երկու կողմերն էլ պետք է պատրաստակամություն ունենան, ինչը պետք է ստանա նաեւ երկու երկրների հասարակությունների աջակցությունը: Դրա համար էլ երկու կողմերն էլ պետք է զերծ մնան ագրեսիվ հռետորաբանությունից»,- նշել է Քիսլերը: Դեսպանը համարում է, որ կողմերի միջեւ վստահությանը կարող են նպաստել մարդկանց միջեւ անմիջական շփումները: