Երեւանի Հանրապետության փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկից  մարտի 25-ին ընկած կնոջ վիճակն արդեն լավ է, նրան հնարավոր է՝ այսօր տեղափոխեն հիվանդասենյակ: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցից:

75-ամյա կինը բազուկի, կողքերի ողնաշարի կոտրվածքներ ունի, դեռ պարզ չէ՝ նրան կվիրահատեն, թե ոչ: 

Նշենք, որ կնոջ ձեռքում գրություն է եղել «ոչ մեկին չմեղադրեք» բովանդակությամբ: Հարեւանները NEWS.am-ին տամել են, որ «Շտապօգնության» ժամանումից հետո նա չի ցանկացել, որ իրեն օգնություն ցուցաբերեն, ասել է՝ «թողեք, ուզում եմ մեռնել»:

75-ամյա կինը մենակ է ապրում, նա ունի աղջիկ, որն ամուսնացած է եւ առանձին է բնակվում: Երեւանի դպրոցներից մեկում Լ. Ռ.-ն տարիներ առաջ աշխատել է որպես ուսուցչուհի: