Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղում մարտի 27-ին 25 հավ է սատկել: NEWS.am-ի հետ զրույցում Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանը նշեց, որ անասնաբույժն արդեն անալիզներ է վերցրել, սակայն դրանց պատասխանները դեռ չկան:
«Տարբեր մարդկանց հավեր են միանգամից սատկել, բայց դեռ չգիտենք, թե կոնկրետ ինչից են սատկել: Սպասում ենք անալիզների պատասխանին»,-ասաց գյուղապետը:



























