Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում այսօր՝ մարտի 30-ից, մեկնարկեց քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը:
Ապրիլի 17-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից ամենահետաքրքիրը սպասվում է հենց Հրազդանում: Քաղաքապետի թեկնածու են առաջադրվել 3 կուսակցություններից. գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Արամ Դանիելյան, «Քաղաքացիական պայմանագրից» Սասուն Միքայելյանն ու «Հայկական վերածննդից» Արթուր Միսակյանը:
Այսօր արդեն երեք թեկնածուներն էլ կբացեն իրենց նախընտրական շտաբները:
Նշենք, որ ապրիլի 17-ին ընտրություններ տեղի կունենա Հանրապետության 33 համայնքում:





























