Արմավիրի տներից մեկի լոգարանում, մարտի 29-ին հայտնաբերվել է Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի 29-ամյա բնակիչ Մասրոպ Ղուրշուդյանի կախված դին: NEWS.am-ի հետ զրույցում Հնաբերդի գյուղապետ Գոռ Հունանյանը նշեց, որ 29-ամյա տղամարդը Արմավիրում վարձով է բնակվել ընտանիքի հետ, սակայն այդ օրը նրա ընտանիքի անդամները եղել են Հնաբերդում: Նա ամուսնացած էր, ունի մեկ անչափահաս երեխա:
«Շատ լավ տղա էր, դեռ չգիտենք, թե իրականում ինչ է կատարվել: Արմավիրում վարձով էր բնակվում, իսկ այդ օրը կին ու երեխան Հնաբերդում են եղել»,-ասաց գյուղապետը:
Մեսրոպ Ղուրշուդյանը ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի N ուսումնական վաշտի 2-րդ դասակի հրամանատար էր:
Դեպքի հանգամանքները պարզվում են:



























