Beeline-ը, «Ինտեր Էքսպո» ցուցահանդեսային ընկերությունը եւ Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնը հայտարարում են կրթական հաստատությունների եւ կրթական ոլորտի նվաճումների «Կրթությունը XXI դարում» Еxpo 2016 միջազգային մասնագիտացված ցուցահանդեսի անցկացման մասին:

Ցուցահանդեսն անցկացվում է մարտի 30-ից մինչեւ ապրիլի 1-ը ՀՀ Կառավարության նիստերի դահլիճի ընդունարանում, Մելիք-Ադամյան փող. 1 հասցեում: Միջոցառմանն աջակցում է ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությունը: Այս տարի ցուցահանդեսին մասնակցում է ավելի քան 60 կազմակերպություն, այդ թվում` Ռուսաստանի Դաշնության ավելի քան 10 բարձրագույն եւ մասնագիտական կրթական հաստատություն, տասնյակ համալսարաններ, ինստիտուտներ, քոլեջներ եւ մասնագիտական ուսումնարաններ:

Ցուցահանդեսի մասնակից կրթական հաստատությունների ներկայացուցիչները դիմորդներին եւ այցելուներին կպատմեն ընդունելության կարգի, կրթաթոշակների, հիմնական քննությունների հանձնման եւ ուսանողական կյանքի առանձնահատկությունների մասին, ինչպես նաեւ կկազմակերպեն ընդունելության թեստեր եւ օլիմպիադաներ: Ցուցահանդեսի ընթացքում Երեւանում գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնն առաջին անգամ կներկայացնի Ռուսաստանի Դաշնության առաջատար բուհերում անվճար կրթության ծրագիրը եւ  ավելի քան երկու հարյուր դիմորդների շրջանում կանցկացնի մրցութային ընդունելություն ` 2016-2017 թթ. ռուսական բուհերում սովորելու համար: 

«Կրթությունն ավանդաբար կենտրոնական տեղ է զբաղեցնում Beeline-ի սոցիալական ծրագրերում: «Կրթությունը XXI դարում» ցուցահանդեսը հիանալի հնարավորություն է երիտասարդների համար ստանալու տեղեկատվություն հայկական եւ ռուսական բուհերի եւ կրթական հաստատությունների, վերջիններիս կրթական ծրագրերի մասին, գնահատելու իրենց հնարավորությունները եւ կայացնել կարեւոր որոշում՝ ընտրելով համապատասխան բուհը: Որպես ծրագրի գլխավոր հովանավոր` մենք անկեղծորեն հավատում ենք, որ այս ցուցահանդեսը բազմաթիվ դիմորդների Հայաստանից կօգնի փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:   

Նշենք, որ ցուցահանդեսի հյուրերը նաեւ հնարավորություն կունենան ծանոթանալու կրթական, գիտական եւ տեղեկատվական միջավայրի ձեւավորման ազգային ու միջազգային փորձին եւ մոտեցումներին: Հիմնական մասնագիտությունից բացի դպրոցականները եւ ուսանողները կկարողանան նաեւ ընտրել լրացուցիչ կրթություն. լեզուների դասընթացներ, Միասնական պետական քննությունների պատրաստմանն ուղղված դասեր ու կրթական ծրագրեր արտասահմանում: Ցուցահանդեսի շրջանակում ժամանակակից կրթության բոլոր ակտուալ հարցերի վերաբերյալ կկազմակերպվեն սեմինարներ եւ կլոր սեղաններ, ինչպես նաեւ կրթական հաստատությունների մասին ներկայացումներ։