Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լույս է ընծայել «Եղեռնը եւ մեր ձեռագրերի կորուստն ու փրկությունները» աշխատությունը` աշխատասիրությամբ Գեւորգ Տեր-Վարդանյանի:

Գրքում զետեղված առաջին աշխատության («Ս. Գօլանճեան, Հայկական կոտորածները եւ ﬔր ձեռագրական կորուստները») մեջ ներկայացված է 19-րդ  դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին երկու տասնամյակի ընթացքում թուրքական բարբարոսությունների հետեւանքով հայ  ձեռագիր-գրքային մշակույթի կորուստների ընդհանուր պատկերը, ապա՝ Հովհաննես վ. Հյուսյանի «Համառոտ նկարագրություն Վասպուրականի մեջ եղած ﬕ քանի նշանավոր վանքերու» շարադրանքում պատկերված է Վասպուրականի նահանգի վանքերի ավերմունքը:

Երրորդ գործը պարունակում է Բաբգեն աթոռակից Կաթողիկոս Կյուլեսերյանի ժողոված հիշատակարանները եւ ձեռագրի նկարագրությունները:

Հաջորդ երկուսը Գ. Տեր-Վարդանյանի` եղեռնից փրկված մի ձեռագրի եւ մի պատառիկի նվիրված հետազոտություններն են, վերջին հրապարակումն է 18-րդ դարին վերաբերող պատմական մեծարժեք փաստաթղթի, որոնք 1919 թ. առաջ պահպանվելիս են եղել Ագուլիսի Ս. Թովմաս առաքյալ վանքում:

Արժեքավոր այս հատորը տպագրվել է մեկենասությամբ տիկին Վեհանուշ Վարդանի ի հիշատակ ամուսնու`պատմաբան Լեւոն Վարդանի: