ՌԴ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատեւին մոռացել են նստեցնել օդանավ, որը պետք է Մոսկվա թռչեր, հայտնում է LifeNews–ը:

Նշում են, որ բոլոր ուղեւորները օդանավում զբաղեցրել են իրենց տեղերը, դրանից հետո դռները փակվել են, իսկ շարժասանդուղքը հեռացվել: Սակայն բորտուղեկցորդուհիները նկատել են, որ Կոնդրատեւը սալոնում չէ: Նրանք այդ մասին հայտնել են ցամաքային ծառայություններին, շարժասանդուղքը վերադարձրել են ու դռները բացել: Նահանգապետը վերջինն է մտել օդանավ:

Ընդ որում նշել են, որ օդանավի թռիչքն այդ միջադեպից չի ուշացել: