Ռուսաստանի Աստրախանի մարզում վնասազերծվել է ադրբեջանցիներից կազմված հանցավոր խմբավորումը, որը մանկահասակ երեխայի առեւանգում էր նախապատրաստում: Հանցագործների գերին պիտի դառնար արտասահմանցի ներդրողի որդին: Հանցագործության կազմակերպիչներից մեկը գործարարի նախկին վարորդն էր, հայտնում է newsru.com-ը: 

Առեւանգման կազմակերպման համար Աստրախանի 32 եւ 36 տարեկան երկու բնակիչ է ձերբակալվել, որոնք Ադրբեջանի քաղաքացիներ են: Ներկայումս որոշվում է նրանց համար կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:  

Չարամիտները նախատեսել էին երեխային առեւանգել տան մոտ, իսկ հետո ծնողներին գրություն փոխանցել 15 մլն ռուբլի կամ 200 հազար դոլար փրկագնի պահանջով: Այդ փողը տուժածները պիտի հավաքեին չորս օրվա ընթացքում: 

2016-ի մարտի 29-ին, անչափահասի առեւանգման փորձ անելիս, կասկածյալները Ռուսաստանի Աստրախանի մարզի ՆԳՆՎ քրեական հետախուզության աշխատակիցների կողմից ձերբակալվել են հանցանքի վայրում:   

Նրանց մինչեւ 12 տարվա ազատազրկում է սպառնում: