«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում պատիժը կրող դատապարտյալ, մարտի 26-ից հացադուլի մեջ գտնվող Սոնա Մալումյանը սկսել է սնվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

«Սոնա Մալումյանը պաշտոնապես չի հայտարարել հացադուլը դադարեցնելու մասին, սակայն սկսել է սնվել»,- ասացին ՔԿՎ հանրային կապերի բաժնից:

Նշենք, որ Սոնա Մալումյանը պահանջում էր ռեժիմի փոփոխություն: