ՀՀ կառավարության մարտի 31-ի նիստում հաստատվել է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության ԱԻՆ մշտական ներկայացուցչի աշխատանքի կարգը։ Մշտական ներկայացուցիչն ու նրա տեղակալը կհամակարգեն Հայաստանի ԱԻՆ համագործակցությունը ռուսաստանցի գործընկերների հետ տարբեր հայ-ռուսական համաձայնագրերի, ինչպես նաեւ ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ եւ այլ կազմակերպությունների շրջանակներում։

Նրանք կվերահսկեն Ռուսաստանի ուսումնական հաստատություններում արտակարգ իրավիճակների գծով հայ ծառայողների վերապատրաստման գործընթացը։