Երեւանում այսօր՝ մարտի 31-ին, 4 քաղաքացի մեթան գազի թունավորմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը հայտնեց, որ տեղափոխված քաղաքացիներից 25-ամյա Հայկ Սարգսյանի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

«Երիտասարդը միացված է արհեստական շնչառության ապարատին: Մյուս երեքի վիճակները միջին ծանրության են»,- ասաց նա:

Սամվել Կարապետյանը տեղեկացրեց, որ քաղաքացիները հիվանդանոցի դիմացի դիտահորում աշխատանքներ կատարելիս եղել: