ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի նախագահությամբ, այսօր՝ մարտի 31-ին, բանակի շտաբում տեղի է ունեցել մայիսյան տոնակատարությունների կազմակերպչական աշխատանքները համակարգող կառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ԼՂՀ ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստին մասնակցել են կառավարության անդամներ, տարբեր գերատեսչությունների և վարչակազմերի ղեկավարներ, բարձրաստիճան զինվորականներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված հարցեր, որոշվել են պատասխանատուները:
Նիստի ավարտին բանակի հրամանատարը կարևորել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպումը և դրանց վերաբերյալ տվել մի շարք ցուցումներ:




























