Եվրոպայի մարդու իրավունքների դատարանի կողմից Թուրքիայի դեմ կայացված վճիռներից հետո Ստամբուլի դատարաններից մեկը դիմել է երկրի Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղյալ հայտարարել նախագահին վիրավորելու վերաբերյալ հոդվածները։
Թուրքական BirGun պարբերականի փոխանցմամբ՝ Ստամբուլի քրեական գործերով 43-րդ դատարանը ՍԴ-ին ներկայացրած դիմումում շեշտել է, որ Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածը՝ երկրի նախագահին վիրավորել, հակասում է Սահմանադրությանը, քանի որ այն խախտում է բոլոր քաղաքացիների միջեւ օրենքի առաջ հավասար լինելու սկզբունքը։
Նշենք, որ նախագահ Էրդողանի օրոք Թուրքիայում ռեկորդային թվով հայցադիմումներ են ներկայացվել լրագրողների ու քաղաքական գործիչների դեմ՝ նախագահին վիրավորելու մեղադրանքով։




























