Գազի գնի վերաբերյալ Ռուսաստանի հետ Հայաստանի բանակցությունները շարունակվում են: Այս մասին լրագրողներին մարտի 31-ին Կառավարության նիստից հետո հայտնել է Էներգետիկայի ու բնական ռեսուրսների նախարար Լեւոն Յոլյանը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Յոլյանը խնդրել է իրեն ամեն անգամ չհարցնել՝ գազը դոլարի փոխարեն ռուբլով գնելու հնարավորությունը քննարկելու մասին: «Մի քիչ համբերեք: Երբ կլինի արդյունքը՝ այն ժամանակ էլ կգնահատեք: Յուանով էլ կքննարկենք ... Ինչ է, դա՞ եք ուզում ձեզ ասեմ»,- կատակել է նա:

Հիշեցնենք, որ գազի իջեցված գինը (189-ի փոխարեն 165 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց) ընդունվել է 2014-ի վերջին հայկական դրամի փոխարժեքի նվազումից «Գազպրոմ Արմենիա»-ի կորուստները փոխհատուցելու ու սպառողների համար սակագները նախկին մակարդակում պահպանելու համար (այսինքն դրանց նվազեցումն այս պահին չի քննարկվում): Ակնկալվում է, որ  գազի հետագա գնի վերաբերյալ բանակցությունների արդյունքները կհրապարակվեն ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի ապրիլի 7-8-ը ծրագրվող այցի ժամանակ: