ՌԴ Սվերդլովսկի մարզում ՆԳՆ-ի եւ ԱԴԾ-ի աշխատակիցները գողական հավաքի ժամանակ ձերբակալել են 167 մարդու։ Այս մասին ասված է շրջանային ՆԳՆ կայքում։

Հաղորդվում է, որ քրեական հեղինակությունները պլանավորում էին քննարկել Միջին Ուրալում ազդեցության ոլորտների բաշխման հարցերը։

«Ոստիկանությունն ու ԱԴԾ-ն մարտի 31-ի գիշերը Եկատերինբուրգում կանխել են քրեական միջավայրի առաջնորդների հանդիպման փորձը։ Ոստիկանություն է տարվել 167 մարդ՝ նրանց ինքնությունը պարզելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Առգրավվել է 4 ատրճանակ, 14 դանակ, փայտե մական եւ ռետինե մահակ։