ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբից հայտնել են, որ Պալմիրայի շրջանում մարտի սկզբին ավելի քան 4 հազար գրոհային էր կենտրոնացել։ Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբից գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Պալմիրայի շրջակայքում մարտի սկզբին ապօրինի զինված խմբավորումները կենտրաոցրել էին ավելի քան 4 հազար գրոհային, 25 տան եւ ՀՄՄ, ավելի քան 20 միավոր հրետանի, ավելի քան 40 նռնականետ, մոտ 100 հակատանկային կառավարվող հրթիռ, ավելի քան 50 մեքենա՝ ծանր սպառազինություններով»,- ասել է Ռուդսկոյը։
Նա նաեւ նշել է, որ Պալմիրայի ազատագրումը կբարդացնի ահաբեկիչների տեղաշարժը Սիրիայի հյուսիսից հարավ եւ հակառակը։





























