«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) եւ 8 բարձրագույն ուսումնական հաստատություններ համագործակցության հուշագիր ստորագրեցին: Հուշագրի նպատակն է համագործակցության միջոցով բարելավել, զարգացնել եւ ամրապնդել բուհ-աշխատաշուկա կապը:

Փաստաթղթով կողմերը  պատրաստակամություն են հայտնում համագործակցել որակավորումների ոլորտային շրջանակների մշակման նպատակով իրականացվող հետազոտական ծրագրերի նախագծման, փորձարկման եւ իրականացման համատեքստում, ինչպես նաեւ իրականացնել տեղեկատվության փոխանակում:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը: 
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

ՏԵՄՊՈՒՍ-ի «Համալսարան գործատու» հայկական համակարգող գործակալության (ԱՐԱՐԱՏ) ամփոփիչ համաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեցին  ծրագրի գործընկեր 8 բուհերը`ՀՊՏՀ-ն, ՀՊՄՀ-ն, ՀԱՊՀ-ն, ՀԱՊՀ Վանաձորի մասնաճյուղը, Գավառի պետական համալսարանը, Գորիսի պետական համալսարանը, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտը  եւ Հայ-ռուսական սլավոնական համալսարանը:

ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը վստահություն հայտնեց, որ առաջիկայում այլ բուհեր եւս կմիանան հուշագրին:

Պարոն Թոփչյանը նշեց, որ արագ զարգացող տեխնոլոգիական ժամանակաշրջանում կարեւոր է, որ ուսանողի կրթությունը լինի առաջանցիկ, որպեսզի ավարտելիս նրա գիտելիքներն աշխատաշուկայում լինեն մրցունակ, ոչ թե արդեն հնացած: Իսկ դա հնարավոր է միայն համալսարան-աշխատաշուկա համագործակցության պարագայում:

ԱՐԱՐԱՏ ծրագրի շրջանակներում ստեղծվել է Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցը (ՀԱԱՑ), մշակվել է որակավորումների շրջանակ Մանկավարժություն, ՏՏ եւ Տնտեսագիտություն ոլորտների համար: ՀԱԱՑ-ի շրջանակներում նախատեսվում է որակավորումների շրջանակ ստեղծել նաեւ մյուս ոլորտների համար: