Տարեցտարի ակնհայտ է մրցակցության ոլորտում դրական դինամիկան: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, Արժույթի միջազգային հիմնադրամի երեւանյան գրասենյակի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ Տնտնեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

ՏՄՊՊՀ նախագահը կարեւորել է հիմնադրամի գործունեությունը, հատկապես շեշտել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական ծրագրերի դերն ու նշանակությունը: Ա. Շաբոյանը ներկայացրել է Հանձնաժողովի առաջնահերթությունները, առավել արդիական խնդիրները եւ խոսել դրանց լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքներից: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է տարվա ընթացքում իրականացված ծրագրերը, առավել հնչեղություն ստացած վարույթներն ու ուսումնասիրությունները, ինչպես նաեւ անդրադարձել է մրցակցային օրենսդրության փոփոխություններին:

Պատվիրակության անդամներին ներկայացվել է նաեւ միջազգային տարբեր վարկանիշային կառույցների գնահատականները ՏՄՊՊՀ գործունեության վերաբերյալ, որոնց համաձայն, տարեցտարի ակնհայտ է մրցակցության ոլորտում դրական դինամիկան:

ԱՄՀ երեւանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչը հետաքրքվել է հատկապես օրենսդրական փոփոխություններով՝ շեշտելով Հանձնաժողովի վերահսկողական գործառույթի եւ լիազորությունների ավելացման կարեւորությունն ու տնտեսության զարգացման գործում ՏՄՊՊՀ դերն ու կարեւորությունն ընդհանրապես: