«Նաիրիտի» համար ներդրումներ փնտրելիս լավատեսությունը կորցնել պետք չէ։ Այս մասին մարտի 31-ին Կառավարության նիստում ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանը։ Նա հիշեցրել է, որ երկար տարիներ գործարանում աշխատած եւ արտադրությունը լավ ճանաչող աշխատակիցներին խնդրել է առաջարկներ անել, թե որ պոտենցիալ ներդրողին է կարելի դիմել։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Ավելի վաղ նախարարը հայտարարել էր, որ մինչեւ ապրիլի 1-ը Կառավարությունը ռուսական «ՌՏ Խիմկոմպոզիտ» ընկերությունից գործարանի շուրջ առաջարկներ կստանա։

Հիշեցնենք, որ 2006-ին պետությունը «Նաիրիտ» ընկերության  90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին: Այդ ժամանակվանից ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ:  2006-ին ԱՊՀ-ի Միջպետբանկը  70 մլն դոլարի «Rhinoville» վարկային գիծն է բացել, որն ընկերությունը չի փակել:  2014-ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետբանկի հայցը բաժնետոմսերի  90 տոկոսը պարտքի դիմաց բռնագանձելու վերաբերյալ: Մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Ձեռնարկությունը, որը համաշխարհային շուկաներում պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ է արտադրում, պարապուրդի է մատնված  2010-ի ապրիլից:  

2015-ի հուլիսի 28-ին Հայաստանի այն ժամանակվա էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնել է, ԱՊՀ-ի Միջպետբանկի հետ բանակցությունների արդյունքում վերջինս համաձայնել է Հայաստանի կառավարությանը զիջել գործարանից չբռնագանձված  դեբիտորական պարտավորությունները եւ ծուտով կարող է օրինականորեն ստանձնել գործարանի ակտիվների մնացած  90 տոկոսի տիրապետումը: