Իրաքի վարչապետ Հեյդար ալ -Աբադին խորհրդարանին է ներկայացրել կառավարության նոր անդամների ցուցակը: Այս մասին ասվում է վարչապետի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Երկուշաբթի Ներկայացուցիչների խորհրդի պատգամավորները քվեարկել են մարտի 31-ը նոր կառավարության ձեւավորման վերջնաժամկետ սահմանելու օգտին: Օրենսդրական մարմնի անդամները նաեւ որոշել են, որ եթե վարչապետը չկատարի այս որոշումը, ապա  խորհրդարանը նրան հարցում կուղարկի: