Այս պահին Քաղցրաշեն գյուղի շուրջ 3 հարյուր բնակիչ փակել են Երեւան-Արտաշատ ճանապարահը։ Նրանք պահանջում են վերադարձնել իրենց մթերած խաղողի գումարը։ Քաղցրաշենի Արմեն անունով բնակիչը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մինչեւ հիմա մի լումա չեն վճարել։
«Մենք մնալու ենք այնքան ժամանակ մինչեւ տան մեր փողերը։ Խաղողն արդեն հասնում է, իսկ անցած տարվա մթերած բերքի գումարը դեռ չեն տվել»,-ասաց նա:
Այս պահին այնտեղ են գտնվում բազմաթիվ ոստիկաններ, որոնք հորդորում են քաղաքացիներին բացել ճանապարհը։ Սակայն գյուղացիները մեզ հետ զրույցում հայտնեցին, որ արդեն մի քանի անգամ իրենց խոստացել են վճարել եւ ոչ մի դրամ չեն տվել։ Գյուղացիները վստահեցրին՝ իրենք չեն բացելու ճանապարհը մինչեւ չստանան իրենց բերքի գումարը։




























