Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի 25-ամյա բնակիչ Ս.Ս.-ն մեղադրվում է ծանոթուհու անչափահաս դստեր հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Գործով պարզվել է, որ Ս.Սահակյանը Հ.Ս.-ի միջոցով ծանոթացել է քարհանքի պահակատանը կից տնակում բնակվող Հ. Ա.-ի ու նրա անչափահաս դստեր Գ. Ա.-ի հետ: Ս.Ս.-ն, տեղեկանալով, որ Հ.Ս.-ն ինտիմ կապի մեջ է Հ.Ա.-ի հետ, նրա մոտ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու ցանկություն է առաջացել ու այդ մասին նա հայտնել է Հ.Ս.-ին:
2012թ. դեկտեմբերի 21-ին ժամը 21:00-ի սահմաններում Ս.Ս.-ն և Ա.Մ.-ն իրենց հետ ուտելիք ու խմիչք վերցնելով գնացել են Հ.Ս.-ի պահակատուն, որտեղ այդ պահին եղել են Հ.Ս.-ն իր զուգընկերուհու, վերջինի անչափահաս դստեր եւ ընկերուհու հետ:
Ս.Ս-ն Հ.Ա.-ի հետ սեռական հարաբերություն ունենալուց հետո ցանկություն է հայտնել նրա անչափահաս դստեր Գ.Ա.-ի հետ հարաբերվելու: Ս.Ս.-ն մոր թույլտվությամբ եւ աղջկա համաձայնությամբ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:
Ս.Ս.-ն կալանավորվել, ապա 700 000 ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, ավելի ուշ նա անմեղ է ճանաչվել եւ արդարացվել:
Դատավճիռը բողոքարկվել է: Վերաքննիչ դատարանը բեկանել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` ամբաստանյալ Ս.Ս.-ի վերաբերյալ ՀՀ քր. օր-ի 141 հոդվածով 18.12.2015թ. արդարացման դատավճիռը: Վերաքննիչը գտել է, որ Ս.Ս.-ի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ պետք է կայացվի` վերջինիս դատապարտելով ազատազրկման 2 տարի ժամկետով: Նշանակվել է նոր դատաքննություն:



























