Թուրքիայի Չորումի շրջանում սկանդալային դեպք է գրանցվել, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։
Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ Չորումի շրջանում 13-ամյա աղջկան բռնաբարել է հարազատ հայրը, եղբայրն ու հորեղբայրը։ Աղջնակը հորից հղիացել է։
Դեպքի մասին հայտնի է դարձել, երբ դպրոցում աղջիկն այդ ամենի մասին պատմել է ուսուցչուհուն։ Ժանդարմերիան երեքին էլ ձերբակալել է։
Հիվանդանոցում աղջկան հետազոտելու ժամանակ հայտնի է դարձել, որ նա 2 ամսական հղի է եւ ԴՆԹ-ի տեստով է պարզվել է, որ երեխու հայրն էլ աղջկա հայրն է։



























