«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Անդրադառնալով ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ ընդդիմության առաջարկներին՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն ասել է, թե ընտրողների մատը թանաքոտելն, օրինակ, անհեթեթ եւ աֆրիկյան վայրի ցեղերին բնորոշ մեթոդ է։
«ՉԻ» - Ի դեպ՝ երբեւէ լսե՞լ եք, որ աֆրիկյան որեւէ վայրի գնդում առաջնորդի ընտրությունները կեղծվեն։ Ճիշտ է, չեք լսել։ Այնտեղ առաջնորդի ընտրություններ պարզապես չեն լինում, ով ուժեղ է լինում նա էլ դառնում է առաջնորդ։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ։
Բայց Լեւոն Մարտիրոսյանն, իհարկե, ամեն դեպքում իրավացի է, մատները թանաքոտելն աֆրիկյան վայրի ցեղերին է բնորոշ։ Իսկ ահա հինգհազարամյա մշակույթ ունեցող ժողովուրդին բնորոշ է, որ պաշտոնական տվյալներով՝ տասնյակ բնակավայրերում ավելի շատ ընտրողներ լինեն, քան առկա բնակչության թիվն է այդ նույն պաշտոնական տվյալներով։
Աֆրիկյան վայրի ցեղերի անդամներն էլ, ի դեպ, այնքան բարօր ինքնագիտակցություն չունեն, որ գնան ու սեփական նախաձեռնությամբ մի քանի տասնյակ մարդու փոխարեն քվեարկեն։ Ընդ որում՝ ինչպես Վինի Թուխի ընկեր բուն է ասում իշուկին նրա սեփական պոչը նվիրելիս, «безвозмездно»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























