Պետերբուրգում սպանված են գտել «Կոմերսանտ» եւ «Վեդոմոստի» թերթերում տպագրվող լրագրող Դմիտրի Ցիլիկինին, հայտնում է «Ֆոնատկա»-ն։
Պարբերականի տեղեկություններով՝ 54-ամյա լրագրողին սպանել են ավելի քան 3 օր առաջ, նրա բնակարանում հայտնաբերված մարմնի վրա դանակի հետքեր են եղել։
Ցիլիկինը վերջին անգամ հարազատների հետ շփվել էր անցյալ շաբաթ, երբ վերադարձել էր Ռիգայից։ Մտահոգված հարազատները սկսել էին փնտրել նրան եւ բնակարանում հայտնաբերել դին։
Դմիտրի Ցիլիկինն ավարտել էր Լենինգրադի թատրոնի, երաժշտության եւ կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո սկսել էր զբաղվել լրագրությամբ։




























