ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ասորական համայնքին՝ Հաբ Նիսանի կապակցությամբ:
Շնորհավորանքում, մասնավորապես, ասվում է.
«Սրտանց շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ:
Մաղթում եմ, որ բնության վերածնունդը խորհրդանշող այս տոնը նոր հաջողություններ բերի եւ նոր ծրագրերի իրականացման սկիզբ դառնա մեր եղբայր ասորի ժողովրդի համար:
Թող սիրո եւ պտղաբերության այս գարնանային տոնը ուղեկցի գալիք ողջ տարվա ընթացքում եւ թող հեռու մնան պատերազմներն ու փորձությունները:
Հայաստանի ասորական համայնքին մաղթում եմ երջանկություն եւ բարօրություն»:




























