Ռուսաստանում ապրիլի 1-ից սկսում են գործել բենզինի եւ դիզելային վառելիքի բարձրացրած ակցիզային դրույքները։

Բենզինի դրույքը աճել է մեկ լիտրի դիմաց 2 ռուբլով, 5-րդ դասի բենզինի ակցիզը մեկ տոննայի համար կկազմի 10.13 հազար ռուբլի, հայտնում է Gazeta-ն։

Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ, 
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ... 
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ

Դիզելային վառելիքի դրույքը մեկ լիտրի համար աճել է 1 ռուբլով, իսկ մեկ տոննայի ակցիզը կկազմի 5.29 հազար ռուբլի։

Վառելիքի ակցիզները այս տարի թանկանում են արդեն 2-րդ անգամ։ Հունվարի 1-ին Եվրո 5 դասի բենզինի ակցիզային դրույքը բարձրացել էր 36.1 տոկոսով, իսկ դիզելային վառելիքինը՝ 20.3 տոկոսով։