Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր զեկույցում հայտնել է, որ Թուրքիայի տարածքից զանգվածաբար արտաքսում են սիրիացի փախստականներին։

Կազմակերպության տեղեկություններով՝ ամեն օր Թուրքիայից մինչեւ 100 փախստական է վտարվում։ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով AI տնօրեն Ջոն Դալհասեյնը ենթադրում է, որ 7-9 շաբաթվա ընթացքում հարկադրաբար Սիրիա է հետ ուղարկվել մի քանի հազար մարդ, փոխանցում է Gazeta-ն։

Զեկույցը հիշեցնում է, որ դա հակասում է ինչպես իրավական նորմերին, այնպես էլ ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն համաձայնագրի պայմաններին։

Նախօրեին The Times-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ Թուրքիայում սահմանապահները 16 սիրիացի փախստականի են գնդակահարել։ Թուրքիան այդ տեղեկությունները հերքում է։