Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների եւ Մալաթիայի բաժնի ծառայողները Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Վահան Դ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ նա թիվ 67 երթուղային միկրոավտոբուսի սրահում մի քաղաքացուհու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել են սոցիալական եւ բանկային քարտեր:

Վնասի չափը պարզվում է:

Կատարվում է հետաքննություն: