Ապրիլի 1-ին, ժամը 23.07-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավիթ Բեկի փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Volkswagen Golf4» մակնիշի 34 FN 288 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. ծնված Ս. Ն.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորակը (մոտ 1մ):
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտոմեքենայից. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:



























