Ադրբեջանի այս հանցագործ գործունեությունը ղարաբաղա-ադրբեջանական սահմանի երկայնքով ահաբեկչություն է Ղարաբաղի ժողովրդի եւ Մինսկի խմբի համանախագահ յուրաքանչյուր երկրի նկատմամբ: Այս մասին ասել է Հհ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ներկայումս սահմանին տիրող իրավիճակին:
«Սա ահաբեկչություն է եւ Ղարաբաղի ժողովրդի եւ բանակցային գործընթացի եւ Մինսկի խմբի յուրաքանչյուր երկրի՝ եւ Ռուսաստանի, եւ Ֆրանսիայի, եւ ԱՄՆ-ի նկատմամբ: Ալիեւի նման լկտի պահվածքը արդյունք է նաեւ միջազգային հանրության երբեմն, մերթընդմերթ հնչող անհասցե գնահատականներին»,- ասել է՝ նշելով, որ Մինսկի խումբը չի կարող այս ամենին չարձագանքել:
Իրավիճակը շփման գծում. 12-ամյա մի երեխա սպանվել է, երկուսը վիրավոր են. ԼՂՀ ՊԲ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին թեժ մարտերը շարունակվում են. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարությունը
Հայկական զինուժը խոցել է Ադրբեջանի մեկ ուղղաթիռ. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանի զինուժը դիմել է բացահայտ հարձակողական գործողությունների. թեժ բախումներ են ընթանում. ԼՂՀ ՊԲ





























