«Կոմերսանտ» թերթի աղբյուրները չեն բացառում, որ Մոսկվայի քաղաքապետին փոխարինելու մասին կհայտնեն արդեն հաջորդ շաբաթվա սկզբին:
Պարբերականը ներկայացնում է «Լեւադա-կենտրոնի» համառուսաստանյան հարցման արդյունքները, որոնք վկայում են Յուրի Լուժկովի ժողովրդականության անկման մասին: Դաշնային ալիքներում Մոսկվայի քաղաքապետի դեմ սկսված արշավն իր արդյունքները տվել է:
Մինչ այսօր, Լուժկովն իր հանդեպ վստահության վարկանիշով ոչ մի անգամ չէր իջել առաջին տասնյակից, իսկ այժմ նա ընդամենը 13-րդն է: Այս կամ այն կերպ նրան վստահում են 19,5 տոկոսը, չեն վստահում 54 տոկոսը: 26,5 տոկոսը դժվարացել է որեւէ կարծիք հայտնել:



























