31-ամյա Գեւորգ Դ.-ն 2015 թ. հուլիսի 13-ին ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր տվել, որ պատուհանը բացելով՝ մտել են Քաղսի գյուղում գտնվող, իրեն պատկանող սպասարկման օբյեկտի պահեստ եւ գողացել լվացարան, եվրոպական արտադրության 2 դուռ` առանց շրջանակի, զուգարանակոնք, ցերեկային 16 լույս` լամպերով, 12 գիպսակարտոն եւ եվրոպատուհանի 3 ցանց` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ապրիլի 2-ին, ժամը 19-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Հրազդանի բաժնի եւ Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երեւան-Սեւան մայրուղու 35-րդ կմ-ից բերման են ենթարկել 32-ամյա Վահագն Գ.-ին եւ 29-ամյա Արա Ս.-ին` վերջինիս վարած «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայով, իսկ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Սահմանադրության հրապարակից` 31-ամյա Արգամ Մ.-ին:
Արգամ Մ.-ն խոստովանական ցուցմունք է տվել, որ նշված գողությունը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ առգրավված է:
Կատարվում է քննություն:





























