Մարտի 23-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Վ. Մամիկոնյանի արձանի մոտ հայտնաբերել եւ բաժին են ներկայացրել 20-ամյա Գոհար Մ.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա բացատրությամբ հայտնել է, որ 2015 թ. հոկտեմբեր-նոյեմբերի ընթացքում բնակվելով Բագրատունյաց փողոցում գտնվող շենքերից մեկում՝ Արմեն Ք.-ից գողացել է բջջային հեռախոսներ:

Գողոնը մասամբ առգրավվել է:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է տուժողի ինքնությունը: Վերջինս ապրիլի 3-ին ներկայացել է բաժին եւ տվել հաղորդում:

Կատարվում է քննություն: