Նախագահի հրամանով ՀՀ կառավարությունը կբաժանի քաղաքացիական պաշտպանության պարտականությունները։ Այս մասին ապրիլի 4-ին  խորհրդարանում ասել է արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Նահապետյանը։

«Իհարկե նման ծառայության անհրաժեշտություն կա։ Հիմա քննարկումներ են ընթանում պարտականությունների բաշխման հարցով։ Իհարկե պարզ է, որ այդ լիազորությունների մի մասը կկատարեն քաղաքացիական անձինք, մի մասն էլ՝ պետական մարմինները։ Ինչ-որ բան կկատարի ոստիկանությունը, ինչ-որ բան՝ ԱԱԾ-ն եւ այլն»,- նշել է նա։