Հայաստանում պետք է բարեփոխել սննդային եւ ոչ սննդային ապրանքների, բնապահպանության, առողջապահության եւ աշխատանքի, ինչպես նաեւ տեխնիկական եւ շինարարական տեսչությունները։ Այս մասին ապրիլի 4-ին խորհրդարանում ասել է էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ ներկայացնելով «Տեսչական ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
«Մի շարք դեպքերում ստուգումներն ուղղակի անիմաստ են։ Հարց է առաջանում, թե արդյոք արժի նման տեսչություններ պահել յուրաքանչյուր պետական մարմնում։ Հիմնական մարմինները, որոնք անհետաձգելի բարեփոխումների կարիք ունեն, վերոնշյալներն են։ Այդ ոլորտներն առաջին հերթին ռիսկեր են ներկայացնում առաջին հերթին սպառողների համար»,- ասել է Մինասյանը։




























