Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը սերտորեն կաշխատի տնտեսագետ պատգամավորների հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 4-ին, ԱԺ-ում հայտարարել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

«Առաջարկում եմ քննարկում անցկացնել բոլոր բարեփոխումների վերաբերյալ, որոնք ներկայացնում է կառավարությունն ու էկոնոմիկայի նախարարությունը: Կներկայացնենք մեր տեսակետները: Որոշ մասը կընդունվի, իսկ որոնք չեն ընդունվի, մանրամասն կներկայացվեն պատճառները»,-հայտարարել է Մինասյանը: